Խնդրում ենք սպասել...

Միջազգային

«Արցախում միշտ հայեր են ապրել». Սոլովյովը պատասխանել է ուկրաինացի քաղաքագետին

15:15, շաբաթ, 09 հունիսի, 2018 թ.
«Արցախում միշտ հայեր են ապրել». Սոլովյովը պատասխանել է ուկրաինացի քաղաքագետին

Արցախում միշտ հայեր են ապրել: Այս մասին «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հաղորդաշարի ժամանակ ասել է ռուս լրագրող և հաղորդավար Վլադիմիր Սոլովյովը՝ մեկնաբանելով ուկրաինացի քաղաքագետ Վյաչեսլավ Քովթունի՝ «Ադրբեջանի տարածքային ամբողջականության» մասին խոսքերը:

«Այսինքն դուք դե՞մ եք Արցախին: Դուք գիտե՞ք, որ Արցախում միշտ հայեր են բնակվել: Նույնիսկ ժամանակակից Երևանի տարածքում եղել են ժամանակներ, երբ հայեր չեն եղել, իսկ Արցախում միշտ եղել են հայեր: Արցախյան հակամարտությունը կարգավորելու միակ ուղին խաղաղ ուղին է»,- ասել է Սոլովյովը:

Մանրամասները՝ տեսանյութում:

«Արցախում միշտ հայեր են ապրել». Սոլովյով
21381 | 0
Facebook