Խնդրում ենք սպասել...
COMMENT.am
Այսօր`  հինգշաբթի, 18 հոկտեմբերի, 2018 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.50%

Համացանց

«Թերլեմեզյանի» ուսանողները պնդում են, որ քոլեջի ներսում կահույքի արտադրամաս կա

12:25, շաբաթ, 09 հունիսի, 2018 թ.
«Թերլեմեզյանի» ուսանողները պնդում են, որ քոլեջի ներսում կահույքի արտադրամաս կա

Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական քոլեջի ուսանողները պնդում են, որ քոլեջի ներսում կահույքի արտադրամաս կա: Ղեկավարությունը հերքում է՝ մեկնաբանելով, որ «Թերլեմեզյանի» գույքը, մոլբերտներն այդտեղ են պատրաստում, նորոգում:

Թեհմինե Ենոքյանի յութուբյան էջ
| | |
4522 | 1
Facebook
ՄԱՄՈՒԼ.am
Davit
Davit 16:39, 09.06.2018
ԱՌ ՈՐ ԱՆԿ Է-2
(Եկել է բացահայտումների ժամանակը)

Կարեկցում եմ Տեր Վահրամին, որ ավազակապետությունից մնացած Կաթողիկոսիդ` արդեն անհնարին դարձած պաշտպանելու և արդարացնելու ծանրագույն բեռը կրում է իր վտիտ ուսերին:

Վեհափառ, 05 հունիսի, 2018 թ. իմ նամակի և ոչ մի տողին չկարողանալով հերքում տալ` Ձեզ հարազատ ոճով զրպարտանքներ, լուտանքներ և անձնական վիրավո-րանքներ փորձեցիք հասցնել ինձ (06 հունիսի, 2018 թ., Առ որ անկ է, օրաթերթ): Սա նույնիսկ Ձեր չափանիշներից էլ ցածր էր:

Հրապարակեցիք 2008 թ. Ձեզ ուղարկած իմ նամակը, որտեղ հակադրություն էիք տեսնում 05 հունիսի, 2018 թ. հրապարակված նամակիս : Դաստիարակությունս թույլ չի տալիս, որ առանց Ձեր գիտության ես էլ հրապարակեմ 2002 թ. մեկ այլ նամակ` իմ կողմից ուղարկված Ձեզ, որը լիովին համապատասխա-նում է 05 հունիսի, 2018 թ. նամակիս : Ըստ որոշ լուրերի նամակս կարդալով անքնություն եք ունեցել: Ես միշտ սևին սև եմ ասել, ճերմակին` ճերմակ:

Չեմ զլանա կրկնել` :

Հիմա Ձեր ամենանախընտրելի հոբիի` կարգալուծության մասին:

2001 թ. ուսանում էի Նյու Յորքում և այցելու հոգևոր հովիվ էի Սուրբ Խաչ եկեղեցում: Ձեր Նյու Յորքում գտնվելու օրերին Ձեզ տեղեկացրի, որ առաջնորդի բարեկամները` երկու ընտանիք, կեղծել են եկեղեցու վարչության ընտրությունները և ես, իբրև հոգևոր հովիվ, հրաժարվել եմ ստորագրել կեղծված ընտրության արձանագրությունները: Նաև ասացի, որ Առաջնորդն արդարությունը և ինձ մեկ կողմ թողած` ամբողջությամբ պաշտպանում է իր հայրենակից (թրքահայ) վերոնշյալ երկու ընտանիքներին և ընտրակեղծիքները: Մի քանի ժամ հետո, երբ մենք` երեքս, Դուք, Առաջնորդը և ես հանդիպեցինք, Դուք Սրբազանին հարցրիք, թե` : Առաջնորդը կարմրեց, գլուխը կախեց և կարկամեց: Դուք նրան խիստ հանդիմանեցիք և ստորացրիք իմ ներկայությամբ: Ձեր վերադարձից օրեր անց Սրբազանն ինձ հրավիրեց իր մոտ և ընդամենը երկու բառ ասաց` : Վճիռը կայացված էր: Մի կողմում ես էի` այդ օրերին Միացյալ Նահանգներում ամենահամեստ կյանքով ապրող ուսանող հայ հո-գևորականս, մյուս կողմում` խոշոր արքեպիսկոպոս Առաջնորդը, ով տիրապետում էր վարչական ռեսուրսների, միլիոնավոր դոլարների և ուներ բազում մեծահարուստ բարեկամներ: Եվ քանի որ Դուք միայն երկու լեզու եք հասկանում` շատ դրամ և մեծ իշխանություն, հաջորդ մի քանի ամսում Սրբազանը Ձեզ ապահովեց նվիրատուներով և հասավ իր նպատակին: Դուք հեռաձայնեցիք ինձ և պահանջեցիք վերադառնալ Հայաստան: Սիրով և անմիջապես վերադարձա Մայր Աթոռ, որտեղ ավելի, քան մեկ ամիս ինձ անտեսեցիք և արհամարհեցիք: Ես հասկացա, որ այդ օրերի Սուրբ Էջմի-ածինը հայրական տուն չէ ինձ համար: Ես փորձեցի խաղաղություն փնտրել այլուր: Եվ Դուք գործի դրեցիք Ձեր սիրելի հոբին` կարգալուծությունը: 2008 թ. վերականգ-նըվեցի:

Կարգալուծության երկրորդ արար:

Երբ 2017 թ. Ձեզ տեղեկացրի, որ Հնդկաստանում իմ հոգևոր ծառայության տարինե-րին ձեռք բերած երկու խրոնիկ հիվանդություններիցս մեկը վերահսկողությունից դուրս է և հասել է վտանգավորության աստիճանի, և խնդրեցի երեք ամիս`բուժվելու համար: Դուք արհամարհանքով ասացիք. : Ու Դուք հայրական դրդված` հաջորդ օրը Թիֆլիսից Ձեզ մոտ եք հրավիրում Առաջնորդին` չարաշահելով Ձեր իշխանությունը հրահան-գում եք, որ ես այլևս Թիֆլիսում չապրեմ ու անմիջապես տեղափոխվեմ մեծամասամբ ադրբեջանցիներով բնակեցված Վրաստանի Մառնեուլի շրջանի գյուղերից մեկը` իմ հերթական աքսորավայրը, որտեղ էլ ավելի պիտի վատթարանար առողջական վի-ճակս:

Սուրճի գավաթի շուրջ նստած բանսարկու կնոջը բնորոշ ոճով ակնարկում եք ոմն ամուսնացյալ կնոջ: Սա նույնիսկ Ձեր չափանիշներից էլ ցածր է: Մեր եկեղեցու նորա-գույն պատմության մեջ հայտնի է միայն մեկ ամուսնացյալ կին, ով 19 տարի առաջ Ձեր տարեդարձի առիթով Ձեզ նվիրեց Ս. Գրիգոր Լուսավորչի գահը:

Ինձ մեղադրում եք Կալկաթայում զբաղվելու մեջ: Անամոթ սուտ: Ես` առանձինս, իրավունք չեմ ունեցել որևէ ֆինանսական փաստաթղթի տակ ստորագրելու: Դուք նույն անհեթեթ ու անհիմն մեղադրանքով բազմիցս հանիրավի մեղադրել եք եպիսկոպոսներից մեկին, ով ընդամենը մի քանի անգամ այցելել է Մարդասիրական ճեմարան (Կալկաթա):

Ես Հնդկաստանում մեկ զեղծարարություն եմ արել. կատարել եմ Ձեր հրեշավոր հրամանը, որի համար զղջում եմ: 2013 թ. Եկեղեցու վարչության ընտրությունից առաջ ինձ պարտադրեցիք երկու տասնյակից ավելի ՀՀ քաղաքացիներ տանել Հնդկաստան, նրանց ապահովել Կալկաթայի ժամանակավոր կեցության իրավունքով, ապրելու պայմաններով և աշխատավարձով, որպեսզի նրանք ընտրություններին մասնակցե-լու իրավունք ստանան և Ձեր ցանկալի արդյունքն ապահովեն: Երբ Ձեզ ապշահար հարցրի, թե` ինչպես եմ այս ամենի տակից դուրս գալու, Դուք ցինիզմով պատասխա-նեցիք. : Ես և իմ օգնականները լծվեցինք այս խայտառակ առաքելությանը և մեր խնամի-ծանոթ-բա-րեկամներին տարանք Հնդկաստան` խաբելով Հնդկաստանի կառավարությանը և Երևանում Հնդկաստանի դեսպանատանը, թե իբր մշակութային գործիչներ ենք տա-նում: Ընտրությունից երկու օր առաջ հայտնի դարձավ, որ Հայաստանից Կալկաթա մեկնած երկու տասնյակից ավել քաղաքացիների ըտրության մասնակցությունը միջազգային սկանդալ է հասունացնելու: Այս ֆորս-մաժորային իրավիճակում նրանք չմասնակցեցին ընտրությանը: Այս զազրելի անօրինության արդյունքում ազգային հարստությունից մսխվեց մոտ 200 հազար ԱՄՆ դոլար: Հանրապետական Կուսակ-ցության արհեստավարժ ընտրակեղծարարները կնախանձեին Ձեզ: Եթե նրանք ավ-տոբուսներով ու միկրոավտոբուսներով էին հասցնում մարդկանց ընտրատեղամաս, ապա Նորին Սրբությունդ` օդանավերով:

Ձեր տխրահռչակ նամակում ինձ մեղադրում եք Մյանմարում համայնքային միջոց-ներից 10 հա