Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երկուշաբթի, 25 հունիսի, 2018 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.50%

Թերթերի տեսություն

Էրեբունու ոստիկանապետ դառնալու համար Վարդանյանն օգտագործել է բոլոր կապերը. «Հրապարակ»

10:35, շաբաթ, 09 հունիսի, 2018 թ.
Էրեբունու ոստիկանապետ դառնալու համար Վարդանյանն օգտագործել է բոլոր կապերը. «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է. «Ըստ տեղեկությունների՝ քաղաքացիական անհնազանդության օրերին՝ ապրիլի 22-ին, Արարատի մարզի Հովտաշատ (Մեյմանդար) գյուղում տեղի ունեցած միջադեպին ակտիվ մասնակցություն են ունեցել Մասիսի մարզային ոստիկանության պաշտոնյաները՝ ոստիկանության արդեն նախկին պետ Վարդան Վարդանյանի հետ։

Նա անձամբ մասնակցել է ցուցարարների և Մասիսի քաղաքապետի եղբոր՝ Գոռ Համբարձումյանի մերձավորների միջև ծեծկռտուքին և անգամ վնասվածքներ ստացել ոտքերի շրջանում։ Սակայն ամեն ինչ արել է, որ իր դեմ վկայություններ չլինեն, ու ջրից չոր է դուրս եկել։

Մայիսի 25-ին, նոր ոստիկանապետի որոշմամբ, նա Մասիսի ոստիկանության պետի պաշտոնից տեղափոխվել է Էրեբունի համայնքի ոստիկանապետ։ Խոսվում է, որ այդ տեղափոխությանը հասնելու համար Վարդանյանն օգտագործել է բոլոր կապերը»:

Մանրամասները՝ թերթի համարում:

| | |
4602 | 0
loading...
Facebook
ՄԱՄՈՒԼ.am