Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երկուշաբթի, 25 հունիսի, 2018 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.50%
ԱՐՑԱԽ.news ԼՐԱՏՎԱԿԱՆ

Համացանց

Մշակույթի նախարարի տեղակալը դիմում է գրել

00:30, շաբաթ, 09 հունիսի, 2018 թ.
Մշակույթի նախարարի տեղակալը դիմում է գրել

Մշակույթի նախարարի տեղակալ Արև Սամուելյանն աշխատանքից ազատվելու մասին դիմում է գրել: Aravot.am-ի հետ զրույցում նախկին փոխնախարարն իր քայլն այսպես է մեկնաբանել. «Քաղաքական նոր իրավիճակ է, իշխանափոխություն է եղել և քաղաքական թիմը նոր մարդկանցով պետք է շարունակի քաղաքականությունը: Հուսով եմ, որ մշակութային քաղաքականության ոլորտում խոշոր ցնցումներ չեն լինի, որովհետև մշակութային ժառանգության հիմնական դրույթը պահպանությունն է»: Արև Սամուելյանը հատուկ շեշտեց, որ իր աշխատանքային կենսագրության մեջ որևէ բիծ չկա. «Վերջին շրջանում հաճախ են շրջանառվում հարցադրումներ՝ կապված մշակույթի նախարարությունում իրականացված ստուգումների հետ: Դրանց մի մասը վերաբերվում էր հուշարձանների վերականգնման ոլորտին և վերջին երեք տարիների ստուգումներին: Նշեմ, որ այդ գործերը դատախազություն է ուղարկվել հենց մշակույթի նախարարության և ոչ թե ֆինանսների նախարարության կողմից, ոչ թե եկել մեզ ստուգել են, այլ մենք ենք առաջինը բարձրաձայնել:

| | |
5061 | 0
loading...
Facebook
ՄԱՄՈՒԼ.am