Խնդրում ենք սպասել...
COMMENT.am
Այսօր`  երեքշաբթի, 14 օգոստոսի, 2018 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.50%
ԱՐՑԱԽ.news ԼՐԱՏՎԱԿԱՆ

Իրադարձություններ

«Բիզնես հասարակությունն անզիջում պայքար ծավալեց, երբ առաջարկում էի միջազգային ապրանքանիշերի գովազդում օտարագրի կողքին ունենալ հայերեն տառադարձությունը». Լիլիթ Գալստյան

22:20, ուրբաթ, 08 հունիսի, 2018 թ.
«Բիզնես հասարակությունն անզիջում պայքար ծավալեց, երբ առաջարկում էի միջազգային ապրանքանիշերի գովազդում օտարագրի կողքին ունենալ հայերեն տառադարձությունը». Լիլիթ Գալստյան

2011-ին, երկար և համառ պայքարից հետո, կարողացա «Լեզվի մասին», «Գովազդի մասին» և «Վարչական իրավախախտումների մասին» ՀՀ օրենքներում լրացումներ և փոփոխություններ անել։ Օրենսդրական նախաձեռնությունս ուղղված էր գրական հայերենի պաշտպանվածությանը։ Իրավական սահմանումներ տրվեցին պետական լեզվաքաղաքականության հայեցակարգում գործածվող մի շարք, այդ թվում՝ պետական լեզվաքաղաքականություն, լեզվավիճակ, գրական հայերենի կանոնարկում և այլ հասկացությունների։
     Նախաձեռնությանս թիրախներից մեկն էլ գովազդի բոլոր միջոցներում հայոց լեզվի շահերի պաշտպանությունն էր։ Օրենքն իմ կարծիքով լուրջ փոփոխություններ ամրագրեց, թեև, ինչպես շատ ոլորտներում, այնպես էլ այստեղ, այն ամբողջական և արդյունավետ կիրառում չի գտնում։ Թվում էր, թե սրան պիտի հաջորդեր Լեզվի պետական տեսչության կամ այլ մարմնի առավել արդյունավետ գործունեությունը, բայց՝ ոչ․․․
     Հիշում եմ, թե այդ ընթացքում ինչ անզիջում պայքար ծավալեց բիզնես հասարակությունը, երբ առաջարկում էի միջազգային ապրանքանիշերի գովազդում օտարագրի կողքին ունենալ հայերեն տառադարձությունը։ Սա շատ երկրների կողմից որդեգրված և արդարացված լեզվական քաղաքականություն է։
     Քուվեյթը, որ հսկայական ու լայնատարած արաբական աշխարհի մի մասն է և կարող էր առանձնապես չտագնապել արաբերենի պահպան խնդրով, լինելով ամերիկյան քաղաքակրթական արժեքներն ու հատաքրքրությունները կիսող երկիր, այնուամենայնիվ, տառադարձում է բոլոր միջազգային ապրանքանիշերը։ Եվ սա, անշուշտ, պայմանավորված է ինքնության ու սեփական լեզվի հոգածության տեսլականով։
     Ամենակարևորը՝ «Հայաստանի Հանրապետությունում լեզվական քաղաքականության պետական ծրագիրն» ընդունվել է 2002-ին և վերջինիս գործունեության ժամկետը վաղուց լրացել է։
     Լեզուն, որ մեր մշակույթի և ուրեմն մեր հոգևոր անվտանգության ողնաշարն է, լուրջ և մտածված վերաբերմունքի է արժանի։

| | |
2807 | 0