Խնդրում ենք սպասել...

Ի՞նչ է խոսում քաղաքը

Մերուժան Սիմոնյանը խռովել է

17:35, ուրբաթ, 08 հունիսի, 2018 թ.
Մերուժան Սիմոնյանը խռովել է

Մերուժան Սիմոնյանը հայտարարություն է տարածել, որով տեղեկացնում է, որ վայր է դնում պատգամավորական մանդատն ու հեռանում ԲՀԿ-ից: Նա նշել է, որ քաղաքականությամբ զբաղվելու ցանկություն չունի: Ասում են՝ Սիմոնյանի հրաժարականի պատճառը Սյունիքի մարզպետի պաշտոնը չստանալն է: Արդեն հայտնել էինք, որ Սյունիքի մարզպետ է նշանակվել Կարեն Համբարձումյանը: Ըստ լուրերի՝ մինչև վերջերս մարզպետի պաշտոնում շոշափվում էր Սիմոնյանի անունը:

Տեղեկացնում ենք, որ նյութը պաշտոնական չէ:
15229 | 2
Facebook