Խնդրում ենք սպասել...
Այսօր`  շաբաթ, 23 հունիսի, 2018 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.50%

Համացանց

«Ուզում եմ իմանալ՝ նախարարությունը, որը պարտքով է աշխատում, ինչքա՞ն փող է տրամադրել «Ոսկե ծիրան»-ին». Արթուր Հայրապետյան

17:10, ուրբաթ, 08 հունիսի, 2018 թ.
«Ուզում եմ իմանալ՝ նախարարությունը, որը պարտքով է աշխատում, ինչքա՞ն փող է տրամադրել «Ոսկե ծիրան»-ին». Արթուր Հայրապետյան

Մշակույթի նախարարությունը պարտքով է աշխատում։ Ուզում եմ հասկանալ ու հասկանում եմ, որ եղածը նախորդները կամ թալանել են ու այժմ նախարարությունը մնացել է անփող, բայց առաջիկայում կան բաներ, որ բարձր մակարդակով իբր կազմակերպվելու են։ Ուզում եմ իմանալ՝ նախարարությունը, որը պարտքով է աշխատում, ինչքա՞ն փող է տրամադրել «Ոսկե ծիրան»-ին և արդյոք պարտքով աշխատող նախարարությանը ինչ է տալու փառատոնը։ Եթե տարին մի անգամ լուրջ գեղարվեստական ֆիլմ չի արտադրվում մեր երկրում, ո՞րն է «Ոսկե ծիրանի» իմաստը։ Միշտ ասել եմ՝ դեմ չեմ ֆիլմերի ցուցադրություններին, բայց «փառատոն» բառն ու միլիոնավոր ծախսերը, ինչի՞ համար են։ Չափազանց շքեղություն է դա մեր երկրի համար. երկիր, որտեղ ֆիլմարտադրությունը վաղուց ոչ մեկին պետք չէ։ Փոքրիկ դահլիճներում մարդիկ կան՝ իրենց գրպանից ծախսում են ու ֆիլմերի ցուցադրություններ են կազմակերպում, ասեմ, որ ոսկեծիրանյան փառատոնից հազար գլուխ բարձր ու ֆիլմից գլուխ հանող հանդիսատես։ Հավաքվում են մարդիկ ու ֆիլմ նայողը նայում է, չհետաքրքրվողն էլ թողնում գնում է, բայց մի քանիսի գրպանները չեն լցվում միլիոններ փառատոնի անվան տակ՝ ֆիլմ ցուցադրելու վրա։ Հեռավոր գյուղերում լիքը խնդիրներ կան, այդ միլիոնները հազար ու մի բանի վրա կարելի է ծախեսել։ Հեռու չեմ գնում, միլիոնները ծախսեք գեղարվեստական ֆիլմ նկարելու վրա, դեմ չեմ, բայց փառատոն անել մի երկրում, որտեղ ֆիլմարտադրություն չկա, պարզապես ծիծաղելի է։ Դե հասկանում եմ, որ այդ փառատոնը, որտեղ միլիոններ են ծախսվում, լիքը անկապ բաների վրա փող դուրս գրում, մի քանիսի սրտով է, որովհետև տարվա եկամուտը հենց էն միլիոններն են, որոնք թե պետությունն է տալիս, թե հովանավորները տրամադրում կազմակերպիչներին, մի քանիսն էլ ոգևորվում են կարմիր գորգով, իրականում ֆիլմ չնայողներն էլ՝ ձևականություններով։

| | |
4254 | 0
loading...
Facebook
ՄԱՄՈՒԼ.am