Խնդրում ենք սպասել...

Միջազգային

«Բանակցություններին Լեռնային Ղարաբաղի մասնակցության հարցի շուրջ պետք է համաձայնեն Բաքուն և Երևանը». Լավրով

17:00, հինգշաբթի, 07 հունիսի, 2018 թ.
«Բանակցություններին Լեռնային Ղարաբաղի մասնակցության հարցի շուրջ պետք է համաձայնեն Բաքուն և Երևանը». Լավրով

Բանակցություններին Լեռնային Ղարաբաղի մասնակցության հարցի շուրջ պետք է համաձայնության գան Բաքուն և Երևանը: Այս մասին այսօր ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանի հետ հանդիպման արդյունքներով հայտարարել է ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը:

«Եթե կողմերը ինչ-որ փուլում համաձայնության գան բանակցություններին Լեռնային Ղարաբաղի մասնակցության շուրջ, ապա դա պետք է անեն Բաքուն և Երևանը, և այդ որոշումը մենք կհարգենք»,- ասել է Լավրովը:

Միևնույն ժամանակ, Լավրովն ընդգծել է, որ Ռուսաստանի դիրքորոշումն անփոփոխ է. հակամարտությունը պետք է կարգավորվի ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում:

Ընդ որում, պաշտոնական Բաքուն նման հնարավորությունը հերքում է:

8418 | 0
Facebook