Խնդրում ենք սպասել...

Հարցազրույցներ

«Ոչ ոք Յուրային իր անուն-ազգանունի համար չէ հավաքական հրավիրել». Վարդան Մինասյան

12:45, հինգշաբթի, 07 հունիսի, 2018 թ.
«Ոչ ոք Յուրային իր անուն-ազգանունի համար չէ հավաքական հրավիրել». Վարդան Մինասյան

Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանն, այս պահին ընթացող մամուլի ասուլիսի ընթացքում, խոսեց Յուրա Մովսիսյանի մասին։

«Ինձ համար շատ կարևոր էր, որ երկար դադարից հետո Յուրա Մովսիսյանը միանա հավաքականին։ Չնայած նա չէր խաղում, բայց կարևոր էր ճամբարում գտնվելը, դրական աուրան, որ նա եկավ, ու երեք օր մեզ հետ մնաց Ավստրիայում։ Ես ասել եմ, որ ոչ ոք Յուրային իր անուն-ազգանունի համար չէ հավաքական հրավիրել։ Ես նախորդ անգամ էլ էի նշել, որ միայն անհրաժեշտ որակների դեպքում նա կմիանա թիմին։ Մեր առանձնազրույցի ժամանակ ես հասկացա, որ նա շատ բարձր մոտիվացիա ունի։ Հուսով եմ՝ այդ մոտիվացիայով կմիանա թիմին»,- Մինասյանի խոսքերն է փոխարինում MAMUL.am-ի թղթակիցը։

4759 | 0
Facebook