Խնդրում ենք սպասել...

Միջազգային

ՀՀ և ՌԴ ԱԳ նախարարները ԼՂ հիմնախնդրի շուրջ քննարկում կանցկացնեն

10:45, հինգշաբթի, 07 հունիսի, 2018 թ.
ՀՀ և ՌԴ ԱԳ նախարարները ԼՂ հիմնախնդրի շուրջ քննարկում կանցկացնեն

ՀՀ և ՌԴ ԱԳՆ ղեկավարներ Զոհրաբ Մնացականյանն ու Սերգեյ Լավրովը երկկողմ հարաբերությունների և Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման շուրջ քննարկում կանցկացնեն, հաղորդում է ТАСС-ը:

Ավելի վաղ ռուսական լրատվամիջոցները հայտնել էին, որ հունիսի 7-ին Զոհրաբ Մնացականյանն առաջին պաշտոնական այցը կկատարի Մոսկվա:

«Նախատեսվում է երկկողմ համակագործակցության հարցերի լայն շրջանակի քննարկում՝ Սոչիում մայիսի 14-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպման համատեքստում»,- ասել է ՌԴ ԱԳՆ տեղեկատվության և մամուլի դեպարտամենտի փոխտնօրեն Արտյոմ Կոժինը՝ հավելելով, որ կարծիքներ փոխանակում տեղի կունենա Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցով:

Նշենք, որ Զոհրաբ Մնացականյանը նշանակվեց ՀՀ ԱԳՆ ղեկավարի պաշտոնում մայիսի 12-ին. նա փոխարինեց Էդվարդ Նալբանդյանին, ով այդ պաշտոնը զբաղեցնում էր 2008-2018թթ.:

6902 | 0
Facebook