Սինգապուրի օդային տարածքը փակ կլինի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ինի՝ հունիսի 12-ին նախատեսված հանդիպման օրը, հաղորդում է Reuters-ը:
ԱՄՆ-ի քաղավիացիան օդաչուներին համապատասխան ցուցումներ է տվել: Նախազգուշացման մեջ ասվում է, որ Սինգապուրի օդային տարածքը ժամանակավորապես փակ կլինի հունիսի 11-ին, 12-ին և 13-ին:
Ինքնաթիռները, որոնք կմեկնեն Սինգապուրի Չանգի միջազգային օդանավակայան, պետք է նվազեցնեն արարգությունը: Բացի այդ, սահմանափակումներ կլինեն նաև թռիչքավայրէջքային ուղու վրա:
Նշվում է, որ հանդիպման վայրը Սինգապուրի Սենտոսա կղզու Capella հյուրանոցն է: