Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Ստամբուլի հայկական եկեղեցին պղծած թուրքին 1,5 տարվա ազատազրկում է սպառնում

14:35, չորեքշաբթի, 06 հունիսի, 2018 թ.
Ստամբուլի հայկական եկեղեցին պղծած թուրքին 1,5 տարվա ազատազրկում է սպառնում

Ստամբուլի դատախազությունն ավարտին է հասցրել Ստամբուլի Քադըքյոյ թաղամասում գտնվող հայկական Սբ. Թագավոր եկեղեցու վրա հարձակման գործը, հաղորդում է Milliyet-ը:

«Ստամբուլի դատախազությունը վճռել է մեկ տարի և 4 ամիս ժամկետով ազատազրկել Սերդար Քաբանին՝ ղեկավարվելով «պաշտամունքի վայրերին վնաս հասցնելու մասին» հոդվածով»,- գրում է պարբերականը:

Նշվում է, որ Քաբանին տառապում է հոգեկան հիվանդությամբ և հանցանքի պահին գտնվել է խանգարման վիճակում:

Ապրիլի վերջին հայտնի էր դարձել, որ հայկական եկեղեցին հարձակման է ենթարկվել. Քաբանը եկեղեցու դիմաց կախել էր Մուստաֆա Քեմալ Աթաթուրքի դիմանկարն ու աղբ նետել եկեղեցու բակում:

6776 | 0
Facebook