Իսրայելի անվտանգության ծառայությունը ոչնչացրել է ահաբեկչական բջիջը, որի անդամը ծրագրել էր մահափորձ իրականացնել Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի և Երուսաղեմի քաղաքապետ Նիր Բարքաթի դեմ, հաղորդում է Jerusalem Post-ը:
Պարբերականի տեղեկությունների համաձայն՝ հատուկ ծառայությունները բացահայտել են ահաբեկչական բջիջը, որի գործողությունները վերահսկվում էին Սիրիայից: Ահաբեկիչները ծրագրել են հարձակում գործել Նեթանյահուի, Բարքաթի, ինչպես նաև Կանադայի պատվիրակության ներկայացուցիչների և ԱՄՆ հյուպատոսարանի վրա:
Հատուկ ծառայությունների տեղեկություններով՝ փախստականների համար ճամբարի 30-ամյա Մուհամադ Ջամալ Ռաշադեն ավելի վաղ կալանավորվել է անվտանգության ոլորտում խախտումների համար:
Նրա ձերբակալությունից հետո ձերբակալվել է այդ բջջի ևս 2 մասնակից: