Խնդրում ենք սպասել...

Միջազգային

«Գազպրոմ»-ում զանգվածային կրճատումներ են սկսվել

11:45, երեքշաբթի, 05 հունիսի, 2018 թ.
«Գազպրոմ»-ում զանգվածային կրճատումներ են սկսվել

«Գազպրոմ»-ն արտասահմանում իր մասնաճյուղերում, առաջին հերթին, Եվրոպայում զանգվածային կրճատումներ է սկսել, գրում է Finanz.ru-ն:

Մոտակա մեկ տարվա ընթացքում ընկերությունը գերմանական Wingas առևտրի տանը կկրճատի աշխատակիցների կեսին: Wingas-ը 2015թ. դարձավ «Գազպրոմ»-ի 100-տոկոսանոց «դուստրը»:

Wingas-ում ընդհանուր առմամբ 443 աշխատակից կա, նշում է «Интерфакс»-ի աղբյուրը:

Անցած տարի «Գազպրոմ»-ը աշխատանքից ազատել էր Gazprom Germania GmbH-ի աշխատակիցների մեկ երրորդին: Այս տարի Gazprom Germania-ում կկրճատվի ևս 40-70 մարդ:

Reuters-ի տեղեկությունների համաձայն՝ կրճատման տակ կհայտնվեն Լոնդոնում, Փարիզում, Սինգապուրում, Գերմանիայում և ԱՄՆ-ում տեղակայված «Գազպրոմ»-ի՝ թրեյդինգային (առևտրային) և արտահանման մասնաճյուղերի 2 հազար աշխատակիցների կեսը:

«Գազպրոմ»-ում գործակալության աղբյուրը նշել է, որ որոշումը կապված է Արևմուտքում ռուսական ընկերությունների ներկայության կրճատման մասին թրենդով, որը նախաձեռնվել էր ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի կողմից:

10729 | 0
Facebook