Խնդրում ենք սպասել...

Միջազգային

«Ինձ չեն բավարարում Ռուսաստանի հետ հարաբերությունները». Արմեն Սարգսյանը հարցազրույց է տվել «Россия 24»-ին

15:10, երկուշաբթի, 04 հունիսի, 2018 թ.
«Ինձ չեն բավարարում Ռուսաստանի հետ հարաբերությունները». Արմեն Սարգսյանը հարցազրույց է տվել «Россия 24»-ին

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հարցազրույց է տվել «Россия 24» հեռուստաալիքին, որի ժամանակ պատմել է հայ-ռուսական հարաբերությունների, Հայաստանի նոր կառավարության հետ աշխատանքի մասին:

Խոսելով նոր կառավարության, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ աշխատանքի մասին՝ Արմեն Սարգսյանն ասել է, որ այդ հարաբերությունները վստահելի են, նման հարաբերություններ էին նաև Սերժ Սարգսյանի օրոք:

Խորհրդարանական հանրապետությունում նախագահը, Արմեն Սարգսյանի խոսքով, 2 սկզբունք պետք է հաշվի առնի՝ առաջինն այն է, որ ՀՀ նախագահը պետք է ծառայի իր պետության, իր ժողովրդի շահերի համար, երկրորդը՝ այն ժողովրդին, որն ապրում է Արցախում և սփյուռքում:

ՀՀ նախագահը կարծիք է հայտնել, որ հայ-ռուսական հարաբերությունները կարող էին ավելի խորը լինել ինչպես մշակութային, այնպես էլ տնտեսության տեսանկյունից:

«Ինձ չեն բավարարում Ռուսաստանի հետ հարաբերությունների խորությունը, նույնիսկ տնտեսական առումով: Մենք կարող ենք դառնալ Ռուսաստանի իրական գործընկերը եվրասիական տարածքում: Մենք կարող ենք անել ավելին, օրինակ՝ տեխնոլոգիաների և այլ ոլորտներում»,- ասել է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը:

Մանրամասները՝ տեսանյութում:

«Ինձ չեն բավարարում Ռուսաստանի հետ հարաբերությունները». Արմեն Սարգսյանը հարցազրույց է տվել «Россия 24»-ին
12089 | 0
Facebook