Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Facebook-ն օգտատերերի տվյալները փոխանցել է բջջային հեռախոսներ արտադրողներին. ԶԼՄ-ներ

13:00, երկուշաբթի, 04 հունիսի, 2018 թ.
Facebook-ն օգտատերերի տվյալները փոխանցել է բջջային հեռախոսներ արտադրողներին. ԶԼՄ-ներ

Վերջին 10 տարիների ընթացքում Facebook-ը պայմանագիր է կնքել բջջային հեռախոս արտադրող առնվազն 60 ընկերությունների հետ, այդ թվում՝ Apple, Samsung, Amazon, BlackBerry և Microsoft, որոնց շնորհիվ հասանելիություն է ստացել օգտատերերի անձնական տվյալներին, գրում է The New York Times-ը:

Պարբերականը նշում է, որ հեռախոսների որոշ արտադրողներ կարողացել են օգտատերերի, ինչպես նաև նրանց ընկերների անձնական տվյալներ ստանալ, ովքեր արգելել էին փոխանցել իրենց անձնական տվյալները: Խոսքը, մասնավորապես, օգտատերերի ընտանեկան կարգավիճակի, նրանց կրոնական պատկանելիության, քաղաքական հայացքների և այլ անձնական տեղեկության մասին է:

Սակայն Facebook-ի ներկայացուցիչները վստահեցնում են, որ ընկերությունների հետ կնքած բոլոր պայմանագրերը համապատասխանում են ընկերության կանոններին, ինչպես նաև ԱՄՆ-ի իշխանությունների պահանջներին:

10968 | 2
Facebook