Խնդրում ենք սպասել...

Միջազգային

«Altibox Norway Chess». Արոնյանն ընթանում է 3-րդ հորիզոնականում

01:40, կիրակի, 03 հունիսի, 2018 թ.
«Altibox Norway Chess». Արոնյանն ընթանում է 3-րդ հորիզոնականում

Նորվեգիայի Ստավանգեր քաղաքում շարունակվում է «Altibox Norway Chess» շախմատային գերմրցաշարը, որին Հայաստանը ներկայացնում է Լևոն Արոնյանը։ Մրցաշարի 5-րդ տուրում Արոնյանը սևերով ոչ-ոքի խաղաց Ֆրանսիան ներկայացնող Մաքսիմ Վաշյե Լագրավի հետ։ Տուրի մյուս պարտիաներն ավարտվեցին հետևյալ հաշիվներով՝

Մագնուս Կարլսեն - Վիշվանաթան Անանդ՝ 1/2։1/2

Ֆաբիանո Կարուանա - Սերգեյ Կարյակին՝ 1։0

Շախրիյար Մամեդյարով - Հիկարու Նակամուրա՝ 1/2։1/2

Մրցաշարային աղյուսակը՝ 5-րդ տուրից հետո

1․ Կարլսեն՝ 3,5 միավոր

2․ Կարյակին՝ 2,5 միավոր

3․ Արոնյան՝ 2,5 միավոր

4․ Սո՝ 2 միավոր

5․ Նակամուրա՝ 2 միավոր

6․ Մամեդյարով՝ 2 միավոր

7․ Անանդ՝ 2 միավոր

8․ Կարուանա՝ 2 միավոր

9․ Վաշյե Լագրավ՝ 1,5 միավոր

3972 | 0
Facebook