Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Լեո»-ն հռչակվեց ֆուտզալի Հայաստանի չեմպիոն

21:45, շաբաթ, 02 հունիսի, 2018 թ.
«Լեո»-ն հռչակվեց ֆուտզալի Հայաստանի չեմպիոն

Հունիսի 2-ին կայացավ ֆուտզալի Բարձրագույն խմբի առաջնության եզրափակչի երրորդ հանդիպումը «Լեո» և «Չարբախ» թիմերի միջև: Երկու խաղերից հետո առջևում էր «Լեո»-ն 2:0 հաշվով: Հիշեցնենք, որ համաձայն մրցաշարի կանոնակարգի՝ չեմպիոնի տիտղոսը նվաճում է եզրափակչի այն մասնակիցը, որը տոնում է երեք հաղթանակ:

Լարված պայքարում իր երրորդ հաղթանակը տոնեց «Լեո»-ն, այս անգամ 5:3 հաշվով և երկրորդ անգամ դարձավ Հայաստանի չեմպիոն: Հանդիպման ավարտից հետո Չեմպիոնական Գավաթը հաղթողին հանձնեց Հայաստանի Ֆուտբոլի Ֆեդերացիայի գործկոմի անդամ, ֆուտզալի և կանանց ֆուտբոլի կոմիտեի նախագահ Սուքիաս Ավետիսյանը:

4453 | 0
Facebook