Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Սուպերմարկետների տերերը հայտարարություն են տարածել

20:50, շաբաթ, 02 հունիսի, 2018 թ.
Սուպերմարկետների տերերը հայտարարություն են տարածել

Վերջին օրերին ստեղծված իրավիճակի և դրա հետևանքով գյուղմթերքի թանկացման վերաբերյալ որոշ սուպերմարկետներ հայտարարություն են տարածել և տեղեկացրել բարձրացրած գներն իջեցնելու և նախկին մակարդակին բերելու մասին:

Հայտարարության մեջ մասնավորապես ասվում է.

«Հարգելի հայրենակիցներ, մեր ընկերությունները ՀՀ ՊԵԿ նախկին ղեկավարության հետ ունեցած պայմանավորվածության համաձայն տեղական արտադրության գյուղմթեքի և մսամթերքի վաճառքն իրականացրել են գրանցված տարբեր ԱՁ-ներով` այդկերպ նպատակ ունենալով ապահովվել մանրածախ վաճառքի ցածր գները: Ստեղծված իրավիճակում, հասկանալով տվյալ ոլորտը կարգավորելու անհրաժեշտությունը, հայտարարում ենք, որ վերջին օրերին մեր կողմից բարձրացված գները վերադարձնում ենք նախկին մակարդակի, և դրանք անփոփոխ են: Պատրաստակամ ենք գործող օրենքների խստագույն պահպանմամբ շարունակել մեր հետագա գործունեությունը»:

16437 | 7
Facebook