Խնդրում ենք սպասել...

Միջազգային

«Հայաստանի հետ դրական միջավայրում բանակցություններ են ընթանում ԵՄ մուտքի վիզաների ազատականացման հարցում». Պյոտր Սվիտալսկի

20:35, շաբաթ, 02 հունիսի, 2018 թ.
«Հայաստանի հետ դրական միջավայրում բանակցություններ են ընթանում ԵՄ մուտքի վիզաների ազատականացման հարցում». Պյոտր Սվիտալսկի

Եվրոմիության կողմից Հայաստանի հետ վիզաների ազատականացման հարցը մշտապես երկխոսության կարևոր կետերից մեկն է եղել:

Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին:

«Ես կարող եմ ասել, որ երկու շաբաթ առաջ արդարադատության ու ազատության հատուկ հանձնաժողովի նիստն է գումարվել, ու այդ նիստի ժամանակ քննարկվել է այս հարցը: Մենք որևէ հստակ ժամկետ չենք կարող ասել, բայց կարող եմ ասել, որ նոր կառավարության հետ բավականին դրական միջավայրում ընթանում են բանակցություններ այն մասին, թե ինչ հետագա քայլեր պետք է արվեն, որ հնարավորինս շուտ խնդիրը լուծվի»,- ընդգծել է Սվիտալսկին:

Հիշեցնենք, որ մայիսի 31-ին ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Արմեն Պապիկյանը հայտարարել էր, որ վիզաների ազատականացումը Հայաստանի համար օրակարգային է:

5912 | 0
Facebook