Խնդրում ենք սպասել...

Միջազգային

«Altibox Norway Chess». Դին Լիրենի հրաժարվելուց հետո Արոնյանը բարձրացավ 4-րդ հորիզոնական

19:20, շաբաթ, 02 հունիսի, 2018 թ.
«Altibox Norway Chess». Դին Լիրենի հրաժարվելուց հետո Արոնյանը բարձրացավ 4-րդ հորիզոնական

Նորվեգիայի Ստավանգեր քաղաքում շարունակվում է «Altibox Norway Chess» շախմատային գերմրցաշարը, որին Հայաստանը ներկայացնում է Լևոն Արոնյանը։ Այսօր հայտնի դարձավ, որ, վնասվածքի պատճառով, մրցաշարին հետագա մասնակցությունից հրաժարվել է չին շախմատիստ Դին Լիրենը։ Արդյունքում չեղյալ հայտարարվեցին նրա՝ մրցաշարին ցույց տված արդյունքները։ Փոխվեց շախմատիստների դասակարգումը․ Արոնյանը բարելավեց իր դիրքը՝ 6-րդ տեղից բարձրանալով 4-րդ տեղ։


     Մրցաշարային աղյուսակը՝ 4-րդ տուրից հետո

1․ Կարլսեն՝ 3 միավոր

2․ Կարյակին՝ 2,5 միավոր

3․ Սո՝ 2 միավոր

4․ Արոնյան՝ 2 միավոր

5․ Նակամուրա՝ 1,5 միավոր

6․ Անանդ՝ 1,5 միավոր

7․ Մամեդյարով՝ 1․5 միավոր

8․ Վաշյե Լագրավ՝ 1,5 միավոր

9․ Կարուանա՝ 1 միավոր

4060 | 0
Facebook