Խնդրում ենք սպասել...

Միջազգային

«Altibox Norway Chess»․ Դին Լիրենը հրաժարվեց հետագա մասնակցությունից

18:55, շաբաթ, 02 հունիսի, 2018 թ.
«Altibox Norway Chess»․ Դին Լիրենը հրաժարվեց հետագա մասնակցությունից

Նորվեգիայի Ստավանգեր քաղաքում ընթացող «Altibox Norway Chess» շախմատային գերմրցաշարի շրջանակներում կայացած հանգստյան օրվա ընթացքում Չինաստանը ներկայացնող շախմատիստ Դին Լիրենն ընկել է հեծանիվից և հոսպիտալացվել Ստավանգերի համալսարանական հիվանդանոց, ինչից հետո վիրահատվել է։ Այսօր հայտնի դարձավ, որ Դին Լիրենի վիրահատությունը հաջող է անցել, սակայն նա հրաժարվել է մրցաշարին հետագա մասնակցությունից։ Այս մասին հայտնում է մրցաշարի պաշտոնական կայքը։ Մրցաշարի կանոնակարգին համաձայն՝ Դին Լիրենի՝ մրցաշարին ցույց տված արդյունքները չեղյալ են հայտարարվել, քանի որ նա մասնակցել է կեսից պակաս հանդիպումներին։ Այնուամենայնիվ, նրա պարտիաների արդյունքները հաշվի են առնվելու վարկանիշի համար։

11512 | 0
Facebook