Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Աթեիստ Պեդրո Սանչեսը՝ Իսպանիայի նոր վարչապետ

14:50, շաբաթ, 02 հունիսի, 2018 թ.
Աթեիստ Պեդրո Սանչեսը՝ Իսպանիայի նոր վարչապետ

Իսպանիայի Սոցիալիստական-աշխատավորական կուսակցության առաջնորդ Պեդրո Սանչեսը պաշտոնապես ստանձնել է երկրի վարչապետի պաշտոնը: Նրա երդմնակալության արարողությունը տեղի է ունեցել Սարսուելի թագավորական պալատում:

«Խոստանում եմ բարեխղճորեն և ազնիվ իրականացնել կառավարության ղեկավարի պարտականությունները՝ թագավորին նվիրված, հետևել և ապահովել սահմանադրության պահպանմանը, ինչպես նաև պահպանել նախարարների խորհրդի քննարկումների գաղտնիքը»,- ասել է Սանչեսը՝ ձեռքը դնելով սահմանադրության վրա:

Սանչեսն Իսպանիայի պատմության մեջ առաջին վարչապետն է դարձել, ով երդմնակալության արարողության ժամանակ ձեռքը չի դրել Աստվածաշնչի վրա. նա աթեիստ է:

Հիշեցնենք, որ երեկ Իսպանիայի խորհրդարանը ցրել էր Մարիանո Ռահոյի կառավարությունը:

Ռահոյն առաջինն է շնորհավորել Սանչեսին և հաջողություն մաղթել նրան:

7396 | 0
Facebook