Խնդրում ենք սպասել...
COMMENT.am
Այսօր`  երեքշաբթի, 25 սեպտեմբերի, 2018 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.50%
ԱՐՑԱԽ.news ԼՐԱՏՎԱԿԱՆ

Իրադարձություններ

ԿԳ նախարարը բուհերի վերաբերյալ հայտարարություն է տարածել

22:55, ուրբաթ, 01 հունիսի, 2018 թ.
ԿԳ նախարարը բուհերի վերաբերյալ հայտարարություն է տարածել

Լրագրողների համահայկական 9-րդ համաժողովի վերջին նիստի ընթացքում ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանն իր ելույթում անդրադարձավ Հայաստանի մայր բուհին: «Ես երկու օր առաջ եղել եմ ԵՊՀ-ում և հանդիպել այն ուսանողների հետ, ովքեր պահանջում են իրենց ռեկտորի հրաժարականը: Այդ երիտասարդների մեծ մասը մեզ հետ հավասար այս հեղափոխության դրական արդյունքների կրողն են: Կարծում եմ, որ նման ըմբոստության և հեղափոխական ակցիաների կարիք չկա, որովհետև իշխանությունն այսօր ունի լծակներ` խնդիրներ լուծելու համար: Ես այդ ուսանողներին կոչ եմ արել հանդարտություն ցուցաբերել, որովհետև այսօր, իրոք, կան շատ լուրջ հարցեր, իսկ բուհերի հետ կապված խնդիրները կսկսեն մոտ 1-2 շաբաթից լուծումներ ստանալ»,- նշեց նախարարը: Նա նշեց նաև, որ ՀՀ ԿԳ նախարարությունը չունի լիազորություններ՝ որևէ մեկին պաշտոնանկ անելու: «Այդ հարցը պետք է որոշեն այն անձինք կամ խորհուրդները, ովքեր մտնում են տվյալ բուհերի ղեկավարության մեջ, իսկ գերատեսչությունն իրավական առումով լծակներ ունի` խորհուրդներ ձևավորելու»,- նշեց նա:

| | |
15584 | 0