Խնդրում ենք սպասել...
COMMENT.am
Այսօր`  երեքշաբթի, 14 օգոստոսի, 2018 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.50%

Համացանց

«ԵՊՀ Ռեստարտ» նախաձեռնությունը պաշտոնական հայտարարություն է արել

01:25, ուրբաթ, 01 հունիսի, 2018 թ.
«ԵՊՀ Ռեստարտ» նախաձեռնությունը պաշտոնական հայտարարություն է արել

«ԵՊՀ Ռեստարտ» նախաձեռնությունն, արձագանքելով ԵՊՀ պրոռեկտորներ Գեղամ Գևորգյանի և Ալեքսանդր Գրիգորյանի կողմից սույն թվականի մայիսի 30-ին արված հայտարարությանը և նրանց կողմից նախաձեռնած ու ընթացքի մեջ գտնվող ստորագրահավաքին, արձանագրում է.
     1. Հաշվի առնելով սույն թվականի մայիսի 29-ի լույս 30-ի գիշերը ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանի առողջական վիճակի վատթարացումը նույն օրը «ԵՊՀ Ռեստարտ»-ը հանդես եկավ հայտարարությամբ, որում ասվում է այն մասին, որ նախաձեռնությունը դադարեցնում է դասադուլը, սակայն չի հրաժարվում նախորդ օրերին առաջ քաշված պահանջներից: Պնդումներն այն մասին որ ԵՊՀ ուսանողները «գրավել» են ԵՊՀ տարածքը առնվազն տարօրինակ է, քանի որ ԵՊՀ տարածքն ուսանողներինն է նույնքան, եթե ոչ ավելի շատ, քան ԵՊՀ վարչական աշխատակիցներինը:
     2. Հայտարարությունում առկա մյուս կետերը, որտեղ ուսանողները մեղադրվում են օրինախատումների համար, նույնպես անհասկանալի են՝ հաշվի առնելով նաև այն փաստը, որ ակցիայի ողջ ընթացքն ուղիղ հեռարձակվում էր մի շարք ԶԼՄ-ների կողմից և որևէ անօրինական գործողություն չի արձանագրվել: Հարկ է նշել նաև, որ իրավախախտում արձանագրելու պարագայում, ոչ թե հրապարակվում է հայտարարություն և փորձ է արվում օգտագործելով ադմինիստրատիվ լծակներն ստիպել ԵՊՀ աշխատակիցներին և ուսանողներին միանալ դրան, այլ կատարվածի մասին հաղորդվում է իրավապահ մարմիններին: Այս գործողոթությունները վկայում են այն մասին, որ ԵՊՀ ղեկավարությունը ոչ մի կերպ չի կարողանում գիտացել երկրում տեղի ունեցած փոփոխությունների էությունը և շարունաում է դիտարկել ԵՊՀ-ն որպես սեփական «օբյեկտ»:
     3. Անդրադառնալով հայտարարության այն կետին, որում նշվում է այն մասին, որ ԿԳ նախարարությունը անտարբեր է Մայր բուհում տիրող իրավիճակին, պետք է փաստենք, որ հենց ամսի 29-ին ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանն այցելել է ուսանողներին, հետաքրքրվել համալսարանում տիրող իրավիճակից, սակայն ԵՊՀ ղեկավարության հետ հանդիպում չի ունեցել, քանի որ նրանցից ոչ ոք տեղում չէր: Դրա հետ մեկտեղ անհասկանալի են իրարամերժ կոչերը ԿԳՆ-ին և Կառավարությանը մի կողմից «անտարբեր չմնալ» մյուս կաղմից «չմիջամտել» ԵՊՀ-ում տիրող իրադարձություններին:
     4. Ցանկանում ենք տեղեացնել նաև, որ ԵՊՀ Ռեստարտ նախաձեռնությունը ուսանողության շրջանում շարունակում է ակտիվ քննարկումները Նոր Հայաստանում Նոր համալսարան ունենալու համար անհրաժեշտ գործողությունների և ծրագրերի մասին և մոտ ապագայում կներկայացնի դրանցից մի քանիսը:

| | |
17733 | 0