Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Ռոնալդուին սպառնում է 8 տարվա ազատազրկում

23:10, չորեքշաբթի, 30 մայիսի, 2018 թ.
Ռոնալդուին սպառնում է 8 տարվա ազատազրկում

Պորտուգալիայի ազգային հավաքականի և Մադրիդի «Ռեալ»-ի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուին 8 տարվա ազատազրկում է սպառնում։ Ֆուտբոլիստի իրավաբանները հույս ունեին, որ նա կսահմանափակվի 14,7 մլն եվրո տուգանքով, սակայն կոպիտ մերժում են ստացել։ Իսպանիայի հարկային ծառայությունը պահանջում է 28 մլն եվրո տուգանք, որի դեպքում Ռոնալդուն կդատապարտվի 2 տարվա ազատազրկման, ինչն Իսպանիայում ավտոմատ կերպով համարվում է պայմանական։ Եթե մինչև հունիսի 15-ը 28 մլն եվրո տուգանքը չվճարելու դեպքում հարկադիր մարմինները դատի կտան ֆուտբոլիստին։ Օրենքի նման խախտման համար նախատեսվում է 8 տարվա ազատազրկում։

16513 | 0
Facebook