Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Իրանում ռազմական ինքնաթիռ է կործանվել. կան զոհեր

15:15, չորեքշաբթի, 30 մայիսի, 2018 թ.
Իրանում ռազմական ինքնաթիռ է կործանվել. կան զոհեր

Իրանի ռազմաօդային ուժերին պատկանող թեթև շարժիչով ինքնաթիռ է կործանվել Թեհրանի մոտակայքում: Այս մասին հաղորդում է Իրանի բանակի մամուլի ծառայությունը:

Ըստ տեղեկության՝ ինքնաթիռը, որը Իսֆահանից Թեհրան էր մեկնում, կործանվել է Իրանի մայրաքաղաքից ոչ հեռու գտնվող իմամ Հոմենեի միջազգային օդանավակայանի մոտ:

Կործանման հետևանքով 2 մարդ է զոհվել՝ ինքնաթիռի 2 անդամները:

Նշվում է, որ այն ինքնաթիռն ընկել է ոչ բնակելի տարածքում: Կործանման պատճառ է դարձել տեխնիկական անսարքությունը:

7717 | 0
Facebook