Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Փոխադարձ հրթիռակոծություն Իսրայելի և Պաղեստինի միջև

10:10, չորեքշաբթի, 30 մայիսի, 2018 թ.
Փոխադարձ հրթիռակոծություն Իսրայելի և Պաղեստինի միջև

Իսրայելի ռազմաօդային ուժերը երեքշաբթի հարվածներ են հասցրել Գազայի հատվածի ուղղությամբ, հաղորդում է «Պաղեստինն այսօր» ռադիոկայանը:

Ռադիոկայանի տեղեկություններով՝ ավիահարվածներ են հասցվել հյուսիսային շրջաններում:

Այդպիսով Իսրայելը պատասխանել է իր տարածքի ուղղությամբ Պաղեստինի հրթիռակոծությանը:

Al Arabiya հեռուստաալիքի տեղեկություններով՝ երեկ երեկոյան հրթիռներ են արձակվել Գազայի հատվածից հրեական գյուղերի ուղղությամբ, պաղեստինցիներն ավելի քան 100 հրթիռ են արձակել, իսկ իսրայելի բանակը դրան ի պատասխան՝ հարձակման է ենթարկել Գազայի հատվածում 40 թիրախները:

Հաղորդվում է, որ իսրայելական կողմն ունի 3 վիրավոր զինծառայող, իսկ Գազայի հատվածի առողջապահության նախարարությունը տուժածների մասին տեղեկություններ չի հաղորդում:

10200 | 0
Facebook