Խնդրում ենք սպասել...

Հարցազրույցներ

«Հայ բռնցքամարտիկները պատրաստ են դուրս գալ յուրաքանչյուր մրցակցի դեմ մարտի»․ Արամ Դավթյան

16:45, երեքշաբթի, 29 մայիսի, 2018 թ.
«Հայ բռնցքամարտիկները պատրաստ են դուրս գալ յուրաքանչյուր մրցակցի դեմ մարտի»․ Արամ Դավթյան

Պրոֆեսիոնալ ռինգում հաղթանակներ տոնելուց հետո հայ բռնցքամարտիկները վերադարձել են հայրենիք։ Հայ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկների պրոմոութեր Արամ Դավթյանը խոսեց պրոֆեսիոնալ ռինգում հայ բռնցքամարտիկներից ակնկալիքների մասին։

«Սա սպորտ է, և սպորտում հնարավոր չէ պլանավորել, թե ինչ է տեղի ունենալու մի քանի տարի հետո։ Տղաները բոլորը պատրաստվում են իրենց առաջիկա մենամարտներին։ Այսօր նրանք պատրաստ են դուրս գալ յուրաքանչյուր մրցակցի դեմ մարտի։ Նրանք տեխնիկապես պատրաստ են դրան»,- Դավթյանի խոսքերն է փոխանցում MAMUL.am-ի թղթակիցը։

Խոսելով հայ բռնցքամարտիկների հետ համագործակցության մասին՝ պրոմոութերը նշեց․ «Առաջին հերթին շնորհակալ եմ Արթուր Գևորգյանին՝ աջակցության և բռնցքամարտիկներին առաջ տանելու համար։ Արթուրի հետ շուտվանից ենք ծանոթ և շուտվանից էինք խոսել այդ մասին։ Երբ հասկացանք, որ մեր բռնցքամարտիկները պատրաստ են դուրս գալ պրոֆեսիոնալ ռինգ, սկսեցինք սերտ համագործակցությունը, որն իր պտուղները բերեց՝ հաղթանակների տեսքով»։

Անդրադառնալով առաջիկա ծրագրերին՝ Դավթյանը նշեց․ «Հունիսի 29-ին Նարեկ Աբգարյանն Իսպանիայում կմանամարտի մեքսիկացի բռնցքամարտիկի համար՝ WBC գոտու համար։ Օգոստոսի 25-ին նախատեսվում է Գոռ Երիցյանի մենամարտը՝ վարկանիշի համար»։

3869 | 0
Facebook