Խնդրում ենք սպասել...
COMMENT.am
Այսօր`  չորեքշաբթի, 26 սեպտեմբերի, 2018 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.50%
ԱՐՑԱԽ.news ԼՐԱՏՎԱԿԱՆ

Ի՞նչ է խոսում քաղաքը

Տուգանքները ներելու որոշումը դժգոհությամբ է ընդունվել պարտաճանաչ վճարողների կողմից

11:45, երեքշաբթի, 29 մայիսի, 2018 թ.
Տուգանքները ներելու որոշումը դժգոհությամբ է ընդունվել պարտաճանաչ վճարողների կողմից

Վերջին օրերին Հայաստանում ամենաքննարկվող թեմաներից մեկը որոշումն է, համաձայն որի պետք է ներվեն բոլոր այն վարորդների տուգանքները, որոնք կատարվել են 2012-2018 թթ. ժամանակահատվածում: Ասում են, որ այս որոշումը ոչ միանշանակ է ընդունվել հատկապես այն վարորդների կողմից, ովքեր ստանալով տուգանքի մասին ծանուցումը, պարտաճանաչ վճարել են տուգանքները և դրանց տույժերը: Շրջանառվող լուրերի համաձայն, վերոնշյալ ժամանակահատվածում պարտաճանաչորեն տուգանքները վճարող վարորդները բավական մեծ գումար են վճարել և արդարացի չեն համարում այլ վարորդների այդ տուգանքները ներելը: Վերջինների պնդմամբ, նման որոշումն անարդարացի է և կարելի է ներել միայն տուգանքներին գումարված տույժերը: Ասում են նաև, որ տուգանքները չվճրած վարորդներից քչերն են, որ սոցիալական ծանր պայմաններից դրդված չեն կարողացել վճարել տուգանքները: Համաձայն տեղեկությունների տուգանքները չվճարողներըի հիմնականում տաքսի ծառայությունների և անհատական տաքսու վարորդներն են, որոնք շատ հաճախ մեքենան վարում են բացահայտ և միտումնավոր իրավախախտումներով, կայանում մայթերին, փակում ուղևորների տեղաշարժը կանգառներում և բեռնախցիկները բացված կամ պետհամարանիշերը փակ:

Տեղեկացնում ենք, որ նյութը պաշտոնական չէ:
| | |
9595 | 0
Facebook
ՄԱՄՈՒԼ.am