Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Սյունիքի մարզպետը պարգևատրել է «Գանձասար-Կապան»-ին

13:20, երկուշաբթի, 28 մայիսի, 2018 թ.
Սյունիքի մարզպետը պարգևատրել է «Գանձասար-Կապան»-ին

«Գանձասար-Կապան» ֆուտբոլային ակումբի անդամները պարգևատրվել են Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանի կողմից։

Գավաթի խաղարկությունում ակնառու մարզական հաջողության, Հայաստանի ֆուտբոլի գավաթի խաղարկությունում տարած հաղթանակի գործում ներդրած ավանդի համար Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանը «Գարեգին Նժդեհ» հուշամեդալով է պարգևատրել «Գանձասար-Կապան» ֆուտբոլային ակումբի գործադիր տնօրեն Գառնիկ Աղաբաբյանին, ակումբի գլխավոր մարզիչ Աշոտ Բարսեղյանին, դարպասապահ Գևորգ Կասպարովին և նվերներ հանձնել մի շարք մարզիչների ու ֆուտբոլիստների:

«Շատ շոյված եմ Սյունիքի մարզպետ, պարոն Վահե Հակոբյանի կողմից նման պարգևի արժանանալու համար»,- իր ինստագրամյան էջում գրել է Գևորգ Կասպարովը։

4250 | 0
Facebook