Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Սասուն Միքայելյանը՝ Կոտայքի մարզպետ նշանակվելու և ԱԺ արտահերթ ընտրությունների մասին (տեսանյութ)

12:36, երկուշաբթի, 28 մայիսի, 2018 թ.
Սասուն Միքայելյանը՝ Կոտայքի մարզպետ նշանակվելու և ԱԺ արտահերթ ընտրությունների մասին (տեսանյութ)

Այսօր՝ Սարդարապատում, ողջունելով հայ ժողովրդին Հայաստանի առաջին Հանրապետության օրվա կապակցությամբ, «Ելք» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանը պատասխանեց նաև լրագրողների հարցերին:

Հարցին, թե խոսակցություններ կան, որ Ձեզ առաջարկվել է ստանձնել Կոտայքի մարզպետի պաշտոնը, Ս. Միքայելյանն ասաց. «Ո՛չ, ես մնալու եմ Ազգային ժողովում»: Հարցին՝ Ձեր որդու համա՞ր եք ուզում այդ պաշտոնը, դարձյալ բացասական պատասխան տվեց. «Ոչ»:

Արտահերթ խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ հարցին էլ պատասխանեց, որ դա տեղի կունենա այս տարվա ընթացքում: Թե ինչպես են պատրաստվում դրան հասնել, Սասուն Միքայելյանը պատասխանեց՝ շատ հանգիստ:

Մանրամասները՝ «Ազատության» տեսանյութում:

9345 | 0
Facebook