Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Իսրայելն ու Իրանը գաղտնի բանակցություններ են վարել

13:55, երկուշաբթի, 28 մայիսի, 2018 թ.
Իսրայելն ու Իրանը գաղտնի բանակցություններ են վարել

Հորդանանի մայրաքաղաք Ամանում նախօրեին հորդանանյան կողմի միջնորդությամբ տեղի են ունեցել Իրանի և Իսրայելի ներկայացուցիչների միջև բանակցությունները, որոնց ընթացքում քննարկվել են Սիրիայի հարավային շրջանում ռազմական գործողությունները, հաղորդում է սաուդական Elaf կայքը՝ վկայակոչելով իր աղբյուրները:

Այդ տեղեկության մասին հաղորդում են նաև իսրայելական ԶԼՄ-ները: Սակայն պաշտոնական Երուսաղեմը չի մեկնաբանում տեղեկությունը:

Սաուդական պարբերականը պնդում է, որ իրանցիները խոստացել են չմասնակցել Սիրիայի հարավում ռազմական գործողություններին, մասնավորապես, Դարաայում և Քունեյթրայում: Իրենց հերթին, իսրայելցիները խոստացել են, որ չեն միջամտի ռազմական գործողություններին, եթե դրանց չմասնակցեն իրանական ուժերն ու լիբանանյան «Հզբոլլահ»-ը:

Պարբերականը նշում է, որ իսրայելցիները զարմացել են, թե որքան արագ է հաջողվել համաձայնության գալ իրանցիների հետ:

7222 | 0
Facebook