Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Քաղաքական ճգնաժամ Իտալիայում. Ջուզեպե Կոնտեն հրաժարվել է ղեկավարել կառավարությունը

11:50, երկուշաբթի, 28 մայիսի, 2018 թ.
Քաղաքական ճգնաժամ Իտալիայում. Ջուզեպե Կոնտեն հրաժարվել է ղեկավարել կառավարությունը

Ջուզեպե Կոնտեն, ում պոպուլիստական 2 կուսակցությունները՝ «5 աստղերի շարժումն» ու «Լիգան», առաջադրել էին Իտալիայի վարչապետի պաշտոնում, հրաժարվել է ձևավորել կառավարությունն ու վերադարձրել է մանդատը, որը ստացել էր մայիսի 23-ին նախագահ Սերջո Մատարելայից: Այս մասին հաղորդում է AFP գործակալությունը:

Նշվում է, որ հրաժարականի պատճառ է դարձել այն, որ նախագահը դեմ էր «եվրոհոռետես» թեկնածու Պաոլո Սավոնային, ում կոալիցիան առաջարկել էր նշանակել էկոնոմիկայի և ֆինանսների նախարարի պաշտոնում:

Ըստ Իտալիայի սահմանադրության՝ նախագահը պետք է հաստատեր առաջարկված նախարարների թեկնածությունը:

9666 | 0
Facebook