Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Հեծանվորդների տոնական երթը շարժվեց դեպի Սարդարապատ

10:50, երկուշաբթի, 28 մայիսի, 2018 թ.
Հեծանվորդների տոնական երթը շարժվեց դեպի Սարդարապատ

Ավելի քան 100 հեծանվորդներ մայիսի 28-ի վաղ առավոտյան մայիսյան հերոսամարտերի 100-ամյակին
     նվիրված տոնական երթով Հանրապետության հրապարակից շարժվեցին դեպի Սարդարապատի հերոսամարտի
     հուշահամալիր: Նախագիծն իրականացնում է «Հեծանվորդների, սիրողական հեծանվասպորտի և սպորտային տուրիզմի միջազգային ֆեդերացիա» հասարակական կազմակերպությունը՝ ՀՀ նախագահի աշխատակազմի կողմից տրամադրված դրամաշնորհային ծրագրի և Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հայտարարած մրցույթի շրջանակներում:
     «Հեծանվորդների, սիրողական հեծանվասպորտի և սպորտային տուրիզմի միջազգային ֆեդերացիա» ՀԿ-ի հիմնադիր նախագահ Արման Անտոնյանը նշեց, որ իրենց կազմակերպությունը մշտապես մասնակցում է բոլոր
     համապետական տոներին. «Մեր այս նախաձեռնությամբ քարոզում ենք ոչ միայն առողջ ապրելակերպ ու հեծանվային մշակույթը, այլև առհասարակ հեծանվային փիլիսոփայությունը, որն իր մեջ ներառում է շատ-շատ դրական լիցքեր, և հուսով ենք՝ մեր այսօրվա միջոցառումը ոչ միայն քաղաքին կհաղորդի տոնական շունչ, այլև շատերը կվարակվեն հեծանվային վարակով»։
     Նա նաև նշեց, որ Երևանն իդեալական քաղաք է հեծանիվ վարելու համար, սակայն պետք է որոշակի նախապայմաններ ստեղծել հեծանվային երթևեկությունն է՜լ ավելի անվտանգ կազմակերպելու համար։
     Հեծանվային երթին մասնակցում էին Երևանի և մարզերից ժամանած հեծանվորդներ։ Արշավը մեկնարկելուց առաջ բոլոր հեծանվորդները ծանոթացվեցին երթի կանոններին։

Հեծանվորդների տոնական երթը շարժվեց դեպի Սարդարապատ
Հեծանվորդների տոնական երթը շարժվեց դեպի Սարդարապատ
Հեծանվորդների տոնական երթը շարժվեց դեպի Սարդարապատ
Հեծանվորդների տոնական երթը շարժվեց դեպի Սարդարապատ
Հեծանվորդների տոնական երթը շարժվեց դեպի Սարդարապատ
Հեծանվորդների տոնական երթը շարժվեց դեպի Սարդարապատ
Հեծանվորդների տոնական երթը շարժվեց դեպի Սարդարապատ
Հեծանվորդների տոնական երթը շարժվեց դեպի Սարդարապատ
5398 | 0
Facebook