Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Շնորհավորում եմ ՌԵԺԻՄ բառի տակ միայն կարգուկանոն և առողջ ապրելակերպ հասկացող մեր հայրենակիցներին». Հովհաննես Մանուկյան

12:20, երկուշաբթի, 28 մայիսի, 2018 թ.
«Շնորհավորում եմ ՌԵԺԻՄ բառի տակ միայն կարգուկանոն և առողջ ապրելակերպ հասկացող մեր հայրենակիցներին». Հովհաննես Մանուկյան

ՀՀ արդարադատության նախկին նախարար Հովհաննես Մանուկյանի շնորհավորանքն Առաջին Հանրապետության տոնի առթիվ: Շնորհավորական ուղերձում նա գրել է. «Եթե որևէ մեկը պարծենա, որ ինչ-որ ազգի երբևէ հաջողվել է խուսափել տոտալ քարոզչությունից, անզեն աչքով ճանաչել մանիպուլյացիան և տեղնուտեղը մերժել, կարելի է այդ ազգը դարձնել մոլորակի բոլոր հատվածների համար լավագույն փորձի գտնված դասախոս…
     Մենք կարծրատիպեր փայփայող ազգ չենք, բայց երբեմն թույլ էլ չենք տալիս հակառակն ապացուցել: Այդպես հեշտորեն էլ կորցրեցինք Առաջին Հանրապետության հանդեպ տեր ու տիրականի մոտեցումը և հակաքարոզչությունը հաղթեց բանականությանը: Թե ինչ էին սովորեցնում ժամանակին Հայաստանի Առաջին Հանրապետության մասին, ու թե հետո ինչ պարզվեց, բավական էր հայրեր-որդիներ դարավոր երկխոսության բացակայությունը ավելի խորացնելու, քաղաքական քննարկումները թեժացնելու, իրական մոլորվածներին այդպես էլ չգտնելու համար: Սեփական պատմության խմբագրված էջերն անտեղյակների առնվազն մի քանի սերունդ կրթեցին, ում համար Առաջին Հանրապետությունն ընդամենը Խորհրդային կարգերից առաջ անցումային չկայացած մի բան էր, իսկ դաշնակցականներն էլ ահաբեկիչ մաուզերիստներ ու ազգի թշնամի:
     Այսօր նոր սերնդի համար ամեն ինչ բաց է, աղբյուրներն ազատ են, ուսումնասիրման նյութը՝ որքան ասես: Ընդամենը մեկ դար է անցել և համբերության բաժակը դատարկելուց հետո կոտրել է պետք:
     Շնորհավորում եմ ՌԵԺԻՄ բառի տակ միայն կարգուկանոն և առողջ ապրելակերպ հասկացող մեր հայրենակիցներին, հպարտանանք, որ թեկուզ կարճ, բայց մեկ դար առաջ անկախություն ենք ունեցել, որի կորցնելու դասերն են այսօրվա և մեր ապագա հաղթանակների ուղենիշը»,- գրել է Հ. Մանուկյանը:

6721 | 0
Facebook