Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Մեկ օրում ինքնասպանության երկրորդ փորձն է կանխվել

00:20, երկուշաբթի, 28 մայիսի, 2018 թ.
Մեկ օրում ինքնասպանության երկրորդ փորձն է կանխվել

Մայիսի 27-ին, ժամը 20:26-ին «911» ծառայությանը տեղեկություն է ստացվել, որ երիտասարդ աղջիկը անցել է Երևան քաղաքի Կիևյան կամրջի արգելապատնեշը և փորձում է ինքնասպանություն գործել:

Դեպքի վայր են մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը և հոգեբանական աջակցության բաժնի հրահանգիչը:

Քաղաքացիները կանխել են 1990թ. ծնված Ա. Բ.-ի ինքնասպանության փորձը, իսկ հոգեբանական աջակցության բաժնի հրահանգիչը ցուցաբերել է համապատասխան հոգեբանական աջակցություն:

Ավելի վաղ հայտնել էինք, որ կանխվել էր 38-ամյա քաղաքացու ինքնասպանության փորձը:

5460 | 0
Facebook