Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

ԱԱԾ պարզաբանումը Ամասիայում հայտնաբերված տեսախցիկով օդապարիկի վերաբերյալ

19:30, կիրակի, 27 մայիսի, 2018 թ.
ԱԱԾ պարզաբանումը Ամասիայում հայտնաբերված տեսախցիկով օդապարիկի վերաբերյալ

Այսօր լրատվամիջոցներում տեղեկություն է տարածվել, որ Արմավիրի մարզի Նոր Ամասիա գյուղի տարածքում հայտնաբերվել է օդապարիկ, որի վրա տեսախցիկ է եղել: Օդապարիկը գյուղացիները ներկայացրել են ԱԱԾ աշխատակիցներին՝ պարզելու թե ինչ է այն իրենից ներկայացնում:

Այս մասին հայտնում են ՀՀ Ազգային անվտանգության ծառայության մամուլի կենտրոնից։

«Պարզվել է, որ այն հեռակառավարվող խաղալիք է, որը կարելի է գնել Երևանի խանութներում և իրենից որևէ վտանգ չի ներկայացնում»,- ասվում է հաղորդագրությունում:
     Հիշեցնենք, որ լրատվամիջոցները հայտնել էին, թե օդապարիկը Հայաստանի սահմանն է անցել Թուրքիայի կողմից։

48303 | 1
Facebook