Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Շղթայական վթար Թբիլիսյան խճուղում. կան վիրավորներ

18:20, կիրակի, 27 մայիսի, 2018 թ.
Շղթայական վթար Թբիլիսյան խճուղում. կան վիրավորներ

Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ մայիսի 27-ին, ժամը 14:37-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Թբիլիսյան խճուղում տեղի է ունեցել ավտովթար, բախվել են ավտոմեքենաներ, առկա է գազի արտահոսք. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր են մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և «Աղետների բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ի հերթապահ բժիշկը: Կան տուժածներ:

Պարզվել է, որ Թբիլիսյան խճուղու թիվ 24/10 հասցեի մոտակայքում բախվել են «Honda» (վարորդ՝ Վ. Վ., ծնված 1995թ.), «Lexus» (վարորդ՝ Ա. Ե., ծնված 1995թ.), «Nissan Tiida» (վարորդ՝ Պ. Ա., ծնված 1958թ.) և կայանած «Toyota Progres» (վարորդ՝ Ա. Ս., ծնված 1974թ.), «Nissan Tiida» (վարորդ՝ Վ. Ա., ծնված 1989թ.) մակնիշերի ավտոմեքենաները:

«Honda» մակնիշի ավտոմեքենայի ուղևորներ 17-ամյա Ա. Բ.-ն, 18-ամյա Ա. Ս.-ն և «Lexus» մակնիշի ավտոմեքենայի վարորդը հոսպիալացվել են «Սրբ. Գր. Լուսավորիչ» ԲԿ:

Փրկարարները հոսանքազրկել են «Honda» և «Nissan Tiida» մակնիշի ավտոմեքենաները և իրականացրել հերթապահություն՝ մինչ նշված ավտոմեքենանաների գազի արտահոսքի դադարելը:

6447 | 0
Facebook