Խնդրում ենք սպասել...

Միջազգային

ՖԻԲԱ-ն ընդունեց Եվրոլիգայի գործողությունները դատապարտող հռչակագիրը

17:15, կիրակի, 27 մայիսի, 2018 թ.
ՖԻԲԱ-ն ընդունեց Եվրոլիգայի գործողությունները դատապարտող հռչակագիրը

Մայիսի 26-ին, Կիպրոսի Նիկոսիա քաղաքում կայացավ ՖԻԲԱ Եվրոպայի ամենամյա գլխավոր ժողովը, որին մասնակցում էին ՖԻԲԱ-ի 46 եվրոպական անդամ ֆեդերացիաները:

Ժողովի ժամանակ ընդունվեց Եվրոլիգայի գործողությունները դատապարտող և բասկետբոլի ազգային հավաքականների ու ազգային առաջնությունների՝ որպես Եվրոպայի սպորտի մաս հիմնական դերն ընդգծող հռչակագիրը: Հիշեցնենք, որ Եվրոլիգան թույլ չի տալիս առաջատար ակումբներում հանդես եկող բասկետբոլիստներին միանալ ազգային հավաքականներին ընտրական փուլերի պատուհանների ժամանակ:

Ամփոփվեց 2017 թվականին կատարված աշխատանքները:

Ժողովին մասնակցել է նաև Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար` Արթուր Նազարյանը:

4168 | 0
Facebook