Խնդրում ենք սպասել...

Համացանց

Նիկոլ Փաշինյանը գրառում է կատարել

16:10, կիրակի, 27 մայիսի, 2018 թ.
Նիկոլ Փաշինյանը գրառում է կատարել

Զարմանում եմ՝ տեղեկանալով, որ Հայաստանում դեռ կան պաշտոնյաներ, որոնց մեքենաները շարունակում են չկանգնել լուսացույցի կարմիր լույսի տակ։

Եթե երկրի ղեկավարը՝ վարչապետը այդպես չի վարվում և հրաժարվել է ճռռիկ, վռռիկներով երթևեկելու մարդկանց նյարդայնացնող պրակտիկայից, մյուս պաշտոնյաները պետք է հասկանային, որ իրենց վարքագծում նույնպես պետք է համարժեք փոփոխություններ տեղի ունենան։

Հույս ունեմ՝ ընդամենը թյուրըմբռնում է և հավելյալ միջոցներ ձեռնարկելու անհրաժեշտություն չի լինի։

19975 | 4
Facebook