Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Զորավար Անդրանիկի փողոցում փլուզման հետևանքով մեքենաներ են վնասվել

20:15, շաբաթ, 26 մայիսի, 2018 թ.
Զորավար Անդրանիկի փողոցում փլուզման հետևանքով մեքենաներ են վնասվել

Մայիսի 26-ին, ժամը 17:42-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Զորավար Անդրանիկի փողոցի թիվ 152 շենքի բակում տեղի է ունեցել փլուզում:

Դեպքի վայր են մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը:

Պարզվել է, որ ճամփեզրի բետոնե պատը (մոտ 2 մ բարձրությամբ, 28 քմ) փլուզվել է և ընկել կայանած «Nissan Tiida» մակնիշի ավտոմեքենայի վրա, իսկ վերևում կայանած «Opel Astra» մակնիշի ավտոմեքենան պատից կախվել է. առկա է ընկնելու վտանգը։

Փրկարարները քաղաքացիների օգնությամբ «Opel Astra» մակնիշի ավտոմեքենան տեղափոխել են անվտանգ տարածք։

14284 | 0
Facebook