Արքայազն Հարիի նորաթուխ հարսնացու Մեգան Մարքլը հարսանեկան արարողությունից հետո իր սեփական զինանշանն է ստացել, փոխանցում է mir24.tv-ն:
Դիզայնին հավանություն են տվել անձամբ Մեծ Բրիտանիայի թագուհի Ելիզավետա II-ն ու Հերալդիական պալատի հերոլդ-վարպետ Թոմաս Վուդքոքը:
Ըստ կանոնների՝ զինանշանի մի մասը վերաբերում է կնոջը, մյուս մասը՝ ամուսնուն: Մեգան Մարքլին ներկայացնում է թռչունը, իսկ արքայազնին՝ առյուծը:
Հիշեցնենք, որ արքայական հարսանիքը տեղի էր ունեցել մայիսի 19-ին Վինձորի պալատում: Արքայական հարսանիքի համար ծախսվել էր մոտ 43 միլիոն դոլար: