Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Իռլանդիայում բնակչության մոտ 70%-ը կողմ է քվեարկել աբորտների օրինականացմանը

19:05, շաբաթ, 26 մայիսի, 2018 թ.
Իռլանդիայում բնակչության մոտ 70%-ը կողմ է քվեարկել աբորտների օրինականացմանը

Իռլանդիայում մայիսի 25-ին աբորտների օրինականացման հարցով հանրաքվե է անցկացվել, որին մասնակցել է ավելի քան 3,2 միլիոն մարդ, հաղորդում են տեղական ԶԼՄ-ները:

Նշվում է, որ բնակիչների 68%-ը կողմ է քվեարկել աբորտների օրինականացմանը, 32%-ը դեմ է եղել օրենսդրության փոփոխությանը:

Նշվում է, որ աբորտների օրինականացման կողմնակիցներն ամենից շատ եղել են Դուբլինում:

Այդ մասին վկայում են exit poll-երի արդյունքները: 50-64 տարեկան բնակիչների մեծ մասը դեմ է քվեարկել, հիմնականում կողմ քվեարկածները երիտասարդ սերունդն է՝ 18-24 տարեկան: Պաշտոնական տվյալները կհրապարակվեն այսօր՝ մայիսի 26-ին:

10277 | 0
Facebook