Խնդրում ենք սպասել...

Միջազգային

«ԱՄՆ-ն և Հյուսիսային Կորեան գագաթնաժողով անցկացնելու հարցով արդյունավետ բանակցություններ են վարում». Թրամփ

12:10, շաբաթ, 26 մայիսի, 2018 թ.
«ԱՄՆ-ն և Հյուսիսային Կորեան գագաթնաժողով անցկացնելու հարցով արդյունավետ բանակցություններ են վարում». Թրամփ

Վաշինգթոնն ու Փհենյանն արդյունավետ բանակցություններ են վարում՝ հունիսի 12-ին գագաթնաժողով անցկացնելու հարցով, ինչպես և պլանավորված էր նախկինում: Այս մասին երեկ Twitter-ի իր էջում գրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը:

«Մենք շատ արդյունավետ բանակցություններ ենք վարում Հյուսիսային Կորեայի հետ, որպեսզի գագաթնաժողով անցկացնենք, ինչպես նախատեսված էր նախկինում՝ Սինգապուրում, նույն օրը՝ հունիսի 12-ին»,- գրել է Թրամփը:

Նա ընդգծել է, որ անհրաժեշտության դեպքում Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ինի հետ հանդիպումը կանցկացվի նախատեսված ամսաթվից ավելի ուշ:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Թրամփը «սարսափելի զայրույթի» պատճառով չեղարկել էր հանդիպումը: Կիմ Չեն Ինն այդ որոշումը որակել էր որպես Թրամփի «կամքի կամ ինքնավստահության պակաս»:

9027 | 0
Facebook