Խնդրում ենք սպասել...

Թերթերի տեսություն

Մարզպետերը մինչև վերջին պահը հույս ունեին, որ կշա­րունակեն պաշտոնավարել. «Հրապարակ»

10:35, շաբաթ, 26 մայիսի, 2018 թ.
Մարզպետերը մինչև վերջին պահը հույս ունեին, որ կշա­րունակեն պաշտոնավարել. «Հրապարակ»

«Հրաժարականի շեմին հայտն­ված մարզպետերը մինչև վերջին պահը հույս ունեին, որ կշա­րունակեն պաշտոնավարել, քանի որ նոր իշխանությունը «կադրեր չունի», և մարզում լավ ցուցանիշ են արձանագրել: Ավելին՝ մի շարք մարզպետներ շտապել են Երևան՝ հանդիպելու վարչապետին: Բայց քանի որ քչերն ունեն Փաշինյանի հետ ուղիղ կոնտակտ, ոտ ու ձեռ ընկած՝ միջնորդ են փնտրել, ով իրենց համար կբարեխոսեր: Մի շարք մարզ­պետների անգամ թվացել է, թե իրենց հարցերը լուծված են, կշարունակեն աշխատել, սակայն տարածքային կառավարման և զարգացման նա­խարար Սուրեն Պապիկյանի հայտարարությունը՝ բոլոր մարզպետերի հրաժարականի մասին, սառը ցնցուղ է եղել նրանց համար»,- գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

8072 | 1
Facebook