Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Մահացել է Եվրոպայի կրկնակի չեմպիոնուհի Դանիելա Սամուլսկին

00:40, շաբաթ, 26 մայիսի, 2018 թ.
Մահացել է Եվրոպայի կրկնակի չեմպիոնուհի Դանիելա Սամուլսկին

Մայիսի 24-ին 33 տարեկանում մահացել է Եվրոպայի կրկնակի չեմպիոնուհի լողորդուհի Դանիելա Սամուլսկին։ Գերմանուհու մահվան պատճառը քաղցկեղն է եղել։ Մարզուհու հիվանդությունն սկսել է զարգանալ 2011 թվականին, ինչի պատճառով նա ստիպված է եղել ավարտել մարզական կարիերան։ Նշենք, որ Սամուլսկին Եվրոպայի կրկնակի չեմպիոնուհի, կրկնակի արծաթե և բրոնզե մեդալակիր է, աշխարհի 2009 թվականի առաջնության կրկնակի արծաթե և բրոնզե մեդալակիր։ Բացի այդ, Դանիելան Գերմանիայի երկու ռեկորդ է սահմանել։ Մարզուհին ամուսնացած էր, ուներ 2 երեխա։

6365 | 0
Facebook