Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Ոստիկանության հորդորը՝ Սարդարապատ մեկնել պատրաստվող քաղաքացիներին

00:55, շաբաթ, 26 մայիսի, 2018 թ.
Ոստիկանության հորդորը՝ Սարդարապատ մեկնել պատրաստվող քաղաքացիներին

Հայաստանի Առաջին Հանրապետության կազմավորման և մայիսյան հերոսամարտերի 100-ամյակին նվիրված «Հաղթանակների դար» հանդիսավոր միջոցառումների շրջանակում՝ քաղաքացիներին Սարդարապատի հուշահամալիր տեղափոխող ավտոբուսները շարժվելու են մայրաքաղաքի Բրազիլիայի հրապարակից՝ մայիսի 28-ին ժամը 8.30-ին։

Սարդարապատի հուշահամալիրի հարակից տարածքում ավտոկայանատեղերի սահմանափակ լինելու հանգամանքով պայմանավորված՝ Ոստիկանությունը հորդորում է միջոցառման վայր մեկնել գլխավորապես հասարակական տրանսպորտով, անձնական օգտագործման տրանսպորտային միջոցներից օգտվել խիստ անհրաժեշտության դեպքում։

Հանդիսավոր միջոցառումը Սարդարապատի հուշահամալիրում սկսվելու է ժամը 11.00-ին։

11245 | 1
Facebook