Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Արմեն Սարգսյանը հանդիպում է ունեցել Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլիի հետ

00:30, շաբաթ, 26 մայիսի, 2018 թ.
Արմեն Սարգսյանը հանդիպում է ունեցել Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլիի հետ

Վրաստանի նախագահի հրավերով Թբիլիսիում գտնվող նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հանդիպում է ունեցել նախագահ Գեորգի Մարգվելաշվիլիի հետ։

Արմեն Սարգսյանը շնորհակալություն է հայտնել Վրաստանի Պետականության վերականգնման 100-ամյակի միջոցառումներին մասնակցելու հրավերի և ցուցաբերած ջերմ ընդունելության համար: Նա ասել է, որ մի քանի օրից Հայաստանը ևս կնշի Առաջին Հանրապետության 100-ամյակը։ Նախագահի խոսքով, երկու ժողովուրդների համար պատմական այս հոբելյանների հիմքում ընկած է ազատության գաղափարը, որը շարունակում է առաջնորդող մնալ նաև այսօր:

Նախագահ Սարգսյանը հայ-վրացական երկկողմ հարաբերությունները բնութագրել է որպես բարիդրացիական և գործընկերային, որոնք շարունակում են դինամիկ զարգանալ փոխվստահության մթնոլորտում։ «Ավանդական բարեկամության և մեր ժողովուրդների միջև փոխըմբռնման պատմական հենքի վրա խարսխված ակտիվ միջպետական երկխոսությունը լուրջ նախա­դրյալ­ներ է ստեղծում գործընկերության նորանոր ուղղություններ նախա­նշելու համար»,- ասել է Հայաստանի ղեկավարը։

Երկու երկրների նախագահները խոսել են նաև Հայաստանում տեղի ունեցած վերջին փոփոխությունների և հայ-վրացական հարաբերությունների զարգացման հեռանկարների վերաբերյալ։ Նրանք վստահություն են հայտնել, որ կողմերը համատեղ ջանքերով ի զորու են ոչ միայն պահպանել եղածը, այլև նոր ազդակ հաղորդել փոխշահավետ համագործակցությանը՝ այն բարձրացնելով որակապես նոր մակարդակի:
     Հայաստանի նախագահը հրավիրել է իր վրաց գործընկերոջն՝ այցելել Հայաստան։

Արմեն Սարգսյանը հանդիպում է ունեցել Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլիի հետ
Արմեն Սարգսյանը հանդիպում է ունեցել Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլիի հետ
Արմեն Սարգսյանը հանդիպում է ունեցել Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլիի հետ
Արմեն Սարգսյանը հանդիպում է ունեցել Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլիի հետ
5065 | 0
Facebook