Խնդրում ենք սպասել...

Համացանց

Արթուր Սաքունցի պատասխանը՝ ՀՀԿ-ին

02:05, շաբաթ, 26 մայիսի, 2018 թ.
Արթուր Սաքունցի պատասխանը՝ ՀՀԿ-ին

ՀՀԿ փոխնախագահ, ԱԺ պատգամավոր Արմեն Աշոտյանը հայտարարել էր, թե ՀՀԿ մի շարք անդամներ քաղաքական հետապնդումների ենթարկվելու մասին դիմումներ են ներկայացրել: Ի պատասխան իրավապաշտպան Արթուր Սաքունցը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Սերժ Սարգսյանն ու ՀՀԿ-ական կարկառունները չեն ողջունում կոռուպցիոն հանցագործությունների բացահայտման ուղղված գործողությունները։

Ինչո՞ւ չեք ձայն հանում, չէ՞ որ պետության մասին մտահոգված այրեր եք հանդես գալիս։

Թե՞ Ձեր պատկերացրած պետությունն առանց կոռուպցիայի գոյություն չունի։

Ի դեպ, եթե կոռուպցիոն հանցագործությունների բացահայտմանն ուղղված գործողությունները գնահատեք որպես քաղաքական հետապնդում, ապա նման մոտեցումը չի համապատասխանում ԵԽԽՎ 1900 բանաձևի սկզբունքներին։

Իսկ եթե այդ ընթացքում լինի բռնություն, արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունք, կամ չապահովվի իրավաբանական օգնություն ստանալու իրավունքը, ահազանգեք, կարձագանքենք։ Չկասկածեք»։

Հետապնդումների թեմային այսօր անդրադարձել էր նաև Ելք խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը՝ հավաստիացնելով, որ քաղաքական հետապնդումներ չկան:

17375 | 4
Facebook